Իրաքի վարչապետ Հայդեր Ալ Աբադին, որը նաև Իրաքի բանակի գլխավոր հրամանատարն է, կարգադրել է լրացուցիչ ստորաբաժանումներ ուղարկել Կիրկուկ քաղաք, որը նախօրեն ենթարկվել է ԻՊ խմբավորման հարձակմանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով իրաքյան Rudaw լրատվական գործակալությունը։
«Լրացուցիչ զորքերն ուղարկվել են քաղաքը ԻՊ մնացորդներից ազատելուն օգնելու համար»,- ասվում է պարբերականի հաղորդագրության մեջ։