Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն առաջարկում է խորհրդարանական լսումներ հրավիրել՝ հասկանալու համար՝ ինչպես վերացնել ապօրինի մենաշնորհը Հայաստանում:
«Լայն սպառման ապրանքների մենաշնորհները դարձել են ամենամեծ կոռուպցիոն չարիքը: Հիմա նոր վարչապետը հայտարարում է՝ բոլորը կարող են ներկրել առանց խոչընդոտի, իսկ եթե խոչընդոտների հանդիպեն, կարող են իրեն զանգել: Սա հարցի լուծում չէ: Առաջարկում եմ հրավիրել ԱԺ լսումներ, դարձնենք լուրջ քննարկման առարկա սա, շատ կարեւոր է, որ քննարկվեն այս հարցերը, ու հասկանանք՝ ինչ է կատարվում մենաշնորհների ոլորտում, ինչ անել, որ վերացվեն այդ ապօրինի մենաշնորհները: Սա հասարակությանը հուզող ամենակարեւոր հարցերից մեկն է, եթե ոչ ամենակարեւորը»,- այսօր՝ հոկտեմբերի 24-ին, խորհրդարանում ասաց Լեւոն Զուրաբյանը՝ դիմելով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին:
Գալուստ Սահակյանն էլ նշեց, որ իհարկե, միշտ էլ հնարավոր է լսումներ հրավիրել, ապա հորդորեց մի քիչ էլ սպասել եւ հասկանալ, թե ինչ քայլեր է ձեռնարկում Կառավարությունը: