News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի Կառավարությունը 180 հազար դոլար կհատկացնի Երեւանի քաղաքային լուսավորության հարցով խորհրդատու ընկերությանը: Համապատասխան որոշումն ընդունվել է գործադիրի հոկտեմբերի 27-ի նիստում:

Այդ միջոցները կստանա «P&C» ընկերությունը՝ Երեւանի քաղաքային լուսավորության վարկային ծրագրի դրամաշնորհային բաղադրիչի տեսքով, որը Կառավարությունը 2015 թվականի մայիսին ստորագրել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (EBRD) հետ: Խորհրդատու ընկերությունը կօգնի ժամանակակից տեխնոլոգիաների եւ ծառայությունների գնման ծրագիր կազմել:

Հիշեցնենք, որ ծրագրով նախատեսվում է 3.7 մլն եվրոյի չափով վարկ EBRD-ից, որին կավելանա Էներգետիկ արդյունավետության եւ էկոլոգիական գործընկերության արեւելաեվրոպական հիմնադրամից (E5P) ստացված 1.9 մլն դոլարի չափով դրամաշնորհը: Նախագծի նպատակը Երեւանի Կենտրոն եւ Արաբկիր վարչական շրջանների 28 փողոցների սովորական լուսարձակները LED լամպերով փոխարինելն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ