News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն աղոթում է Իտալիայի կենտրոնական շրջանների բնակիչների համար, որոնք տուժել են նախօրեին տեղի ունեցած երկրաշարժից։

«Ես աղոթում եմ նրանց համար, ովքեր տուժել են Կենտրոնական Իտալիայում նոր երկրաշարժից»,– գրել է պոնտիֆիկոսը Twitter–ում։

5.4 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է չորեքշաբթի ժամը 19:11-ին, էպիկենտրոնը գտնվել է Մաչերատայի նահանգում, 9 կմ խորության վրա: Ժամը 21:18-ին երկրորդ ցնցումն է գրանցվել, այս անգամ՝ 5.9 մագնիդուտով: Այս ցնցումը զգացել են երկրի մեծ մասի բնակիչները: Կեսգիշերին մոտ 4.6 մագնիտուդով երրորդ երկրաշարժն է տեղի ունեցել, առավոտյան կողմ ավելի քան 4.0 մագնիտուդով եւս երկու ցնցում է գրանցվել:

Իտալիայի քաղպաշտպանության ծառայության տվյալներով՝ երկրաշարժերից հետո լուրջ ավերածություններ կան Վիսսո, Ուսիտա, Կաստելանջելո սուլ Ներա, Կամերինո, Ակուասանտա Տերմե, Ֆաբրիանո բնակավայրերում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ