News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

YouTube-ում հայտնված աղմկահարույց տեսանյութում զինվորներին նվաստացնող եւ նրանց նկատմամբ բռնություն կիրառող  «գլխավոր հերոս» սպան՝ Սասուն Գալստյանը, դատապարտվել է 3 տարվա ազատազրկման:

Նա մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ (իշխանության չարաշահում, իշխանազանցություն կամ իշխանության անգործություն) եւ պատիժ նշանակել ազատազրկում` 3 տարի ժամկետով:

Իրեղեն ապացույց ճանաչված եւ գործին կցված Ա.Մանասյանի «Սամսունգ» տեսակի բջջային հեռախոսը հանձնվել է Ա.Մանասյանի տնօրինությանը` դատավճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո, իսկ գործով առգրավված, սակայն իրեղեն ապացույց չճանաչված «Ֆիլիպս» տեսակի համակարգիչը, որը դատարան չի ուղարկվել, թողնվել է նախաքննության մարմնի տնօրինությանը:

Հիշեցնենք, որ 32-ամյա Սասուն Գալստյանը հանդիսանալով ՊԲ թիվ 38862 զորամասի 2-րդ մոտոհրաձգային գումարտակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ,կոչումով մայոր, 2010թ. հուլիս ամսին գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ գումարտակի ավտոհավաքակայանի տարածքում ծեծի եւ ծաղրուծանակի է ենթարկել նույն գումարտակի ժամկետային զինծառայողներ,սերժանտ`Գարիկ Հարությունյանին եւ շարքային` Բակուր Եղիկյանին վերջիններիս պատճառելով ֆիզիկական ցավ:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 375 հոդ. 1-ին մասով (պաշտոնազանցություն) նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ: Գարիկ Նորայրի Հարությունյանը եւ Բակուր Ռոբերտի Եղիկյանը քրեական գործով ճանաչվել էին որպես տուժողներ:

Սասուն Գալստյանին սեպտեմբերի 18-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քր. օր-ի 375 հոդ. 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: Առգրավվել էր բջջային հեռախոսը, որով տեսանկարահանվել են նշված գործողությունները:

Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ տեսանյութի «հերոսը» «Եղնիկներ» զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալն է: Մամուլում նշվում էր նաեւ, նման արարքի համար «պաշտոնազանցություն» հոդվածը այնքան էլ տեղին չէ, քանի որ խոսքը մարդու նկատմամբ կիրառված բռնության մասին է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Ամենաշատ