News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

ԱԼՄ-ին եթերից զրկելու անհիմն որոշումը չի կայացրել Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը, այդ որոշումը կայացվել է բոլորովին այլ տեղ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «ԱԼՄ հոլդինգի» սեփականատեր Տիգրան Կարապետյանը: Նա նշեց, որ իրենց մրցակից «Երեւան» հեռուստաընկերությունը, որը հաղթել է մրցույթում, իր չափանիշներով զիջում է ԱԼՄ-ին:

«Մենք պատրաստվում էինք անել 600 հազարի ներդրում, իսկ «Երեւան»-ը՝ 400 հազարի, մենք ունենք շենք, իրենք չունեն, մենք ունենա 10 տաղավար, իրենք՝ 1: Կադրային առումով էլ ԱԼՄ-ն երկու անգամ գերազանցում է «Երեւան»-ին: Հաշվի առնելով այս ամենը, կարծում եմ, որ կայացված որոշումը քաղաքական էր»,-նշեց Կարապետյանը: Նրա խոսքով՝ այսպիսով փորձ արվեց զրկել իրեն՝ Կարապետյանին եթերից, «հաշվի առնելով, որ 2012 թվականին խորհրդարանական ընտրություններ են լինելու եւ իմ հեղինակությունն այսօր բարձր է ժողովրդի շրջանում»:

«ԱԼՄ-ն միակ ճշտախոս, անկողմնակալ եւ ոչ բեւեռացված հեռուստաընկերությունն էր»,-հայտարարեց Կարապետյանը եւ հավելեց, որ եթերից զրկված «Ա1+»-ի վերաբերյալ նույնպես քաղաքական որոշում է կայացվել: Ինչ վերաբերում է հ/ը-ի հետագա քայլերին, ապա Կարապետյանը նշեց, որ ՀՌԱՀ որոշումը մտադիր են բողոքարկել մինչեւ Եվրադատարան:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ ԱԼՄ-ն միավորվի «Ա1+»-ի հետ՝ պայքարելու ՀՌԱՀ որոշման դեմ, ինչպես որ առաջարկել է «Ա1+»-ի սեփականատեր Մեսրոպ Մովսեսյանը, Կարապետիչն արձագանքեց. «Ես մենակ չեմ, եւ այդ առաջարկը պետք է քննարկեմ կոլեկտիվի հետ»:  

Ի դեպ, եթերից զրկված ԱԼՄ-ի անձնակազմը ձեռքերը ծալած չի նստելու: «Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ժողովրդի հետ հաղորդակցվենք: Իշխանությունների նպատակը դա կանխելն է, իսկ մենք  նրանց չենք պատճառի այդ հաճույքը: Մենք կոլեկտիվով մտածում ենք մի ուղղություններով: Ունենք «Կոչնակներ» ամսագիրը, ինչպես նաեւ diplomat.am կայքը, որտեղ էլ ականատես կլինեք մեր աշխատանքին»,-ընդգծեց Կարապետյանը:

Հարկ է նշել, որ «Երեւան» հեռուստաընկերության սեփականատեր Վարշամ (Յուրա) Ղարիբյանը ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի սանիկն է: Ըստ որոշ լուրերի, որ առաջիկա ընտրություններում առանձին պրոյեկտով հանդես գալու ծրագիր ունի նաեւ գլխավոր դատախազը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հույն լրագրողները ցածր աշխատավարձի պատճառով 24-ժամյա գործադուլ են անում
ESIEA-ն հայտարարել է, որ դեմ է «աշխատանքային անարխիկ պայմաններին և շատ ցածր վարձատրությանը»...
CNN-ը պահանջում է Բայդենի զրույցի ձայնագրությունը
Հյորի փետրվարյան հաշվետվության հանրայնացումից հետո ԱՄՆ արդարադատության նախարարությունը...
Բեռլուսկոնիի հանրահայտ սկանդալային նստավայրը արտասահմանյան մամուլի կենտրոնի է վերածվել
1600 քառակուսի մետր տարածքով, շքեղ ջահերով և առաստաղի որմնաքանդակներով դղյակի հատվածը․․․
Ադրբեջանում շարունակում են ահաբեկել անկախ լրատվամիջոցներին․ Amnesty International
Կոչ էր ավում Բաքվին անհապաղ դադարեցնել բռնաճնշումները․․․
Օրվա անեկդոտը. Ադրբեջանը բողոքել է Ֆրանսիայից և վստահեցրել, որ լիովին ապահովում է լրատվամիջոցների ազատությունը
Մինչդեռ Ադրբեջանում մեկ օր առաջ զանգվածային ձերբակալություններ են տեղի ունեցել ընդդիմադիր Toplum TV առցանց հեռուստաալիքի խմբագրությունում․․․
Գարեգին Խումարյանը կմասնակցի Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթին․ աշխատակիցների 99․3%-ը կողմ է եղել, որ նա առաջադրվի
«Հայաստանի Հանրային Ռադիոընկերության ղեկավարի աշխատանքից ավելի լավ աշխատանք այս աշխարհում չկա»․․․
Ամենաշատ