Ադրբեջանի կենտրոնում ապրիլի 2-ին ձերբակալվել են շուրջ 100 ընդդիմադիրներ, ովքեր փորձել են չիրազեկված ցույց անցկացնել Բաքվի կենտրոնում:
Ակտիվիստները փորձել են մոտենալ Շատրվանների հրապարակին, սակայն նրանց կանգնեցրել է ոստիկանությունը` կիրառելով արցունքաբեր գազ: Ցուցարարներին հաջողվել է առանձին խմբերով լոկալ ակցիաներ անցկացնել քաղաքի ծայրամասերում:
Ընդդիմադիրները նախատեսել էին ակցիա անցկացնել` գործող խորհրդարանը ցրելու եւ նոր ընտրություններ անցկացնելու պահանջով: Նրանք պահանջում են նաեւ ժողովրդավարական բարեփոխումներ անցկացնել, ազատել քաղբանտարկյալներին եւ ուժեղացնել պայքարը կոռուպցիայի դեմ: