News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Բաքվում այսօր` ապրիլի 2-ին կայանալիք ընդդիմության ակցիայի նախօրեին ոստիկանությունը ձերբակալվել է ընդդիմության 15 ակտիվիստների: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Ադրբեջանի ընդդմադիր կուսակցությունների ներկայացուցիչն ապրիլի 1-ին  լրագրողներին հայտնել է, որ ձերբակալված 15 ակտիվիստներին տարբեր մեղադրանքներ է ներկայացվել, այդ թվում դիմադրություն ոստիկաններին եւ խուլիգանություն:

Ընդդիմադիր գործիչը նշել է նաեւ, որ ոստիկանությունը կոչ է արել ձեռնպահ մնալ շաբաթ օրը կայանալիք ցույցին մասնակցելուց:

Իր հերթին, ոստիկանությունը հրաժարվել է որեւէ մեկնաբանությունից, սակայն, ՆԳՆ ներկայացուցիչը Reuters-ին հայտնել է, որ պետությունը ընդդիմանալու է «դեմոկրատական հասարակության» վրա ստվեր գցելու բոլոր փորձերին:
Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել 11 մարդու:

Իր մարտի 31-ի հայտարարության մեջ կազմակերպությունը տեղի ունեցողը համարել է «խիստ բռնություններ բարեփոխումներ փնտրողների նկատմամբ»:
«Ադրբեջանում ակտիվիստների եւ լրագրողների հանդեպ հետապնդումների եւ բռնությունների դեպքերի աճն անհանգստացնում է: Նման միտումը ցույց է տալիս իշխանությունների վճռականությունը` արմատախիլ անել այլակարծության ցանկացած դրսեւորում»,- ասված է Amnesty International-ի հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ