News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Չինաստանի իշխանությունները 2030 թվականից կսկսեն իրականացնել «Միին» ծրագիրը՝ Արեգակնային համակարգի սահմաններից դուրս տիեզերական տարածքի ուսումնասիրման եւ կյանքի համար պիտանի մոլորակների հայտնաբերման նպատակով։ Այս մասին տեղեկացրել է Չինաստանի օդատիեզերական գիտության եւ տեխնիկայի կորպորացիայի (CASC) գլխավոր տնօրեն Յուան Ցզեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Այդ նախագիծը կդառնա Չինաստանի հերթական քայլը հիմնարար հետազոտությունների ոլորտում»,- ընդգծել է նա։

CASC ղեկավարի խոսքով՝ Երկրից դուրս կյանքի որոնման համար չինական կառավարությունը պատրաստվում է իրականացնել մի ամբողջ շարք թռչող սարքերի արձակում ժամանակակից հեռադիտակներով, ինֆրակարմիր դետեկտորներով եւ այլ տվիչներով՝ տիեզերքի ուսումնասիրման համար, որոնք մոտ են մեր գալակտիկային։ Շնորհիվ նորագույն սարքավորումների՝ գիտնականներն առաջին հերթին կորոնեն ջուր եւ ջերմաստիճանի չափումներ կկատարեն, որոնք կերաշխավորեն մարդու, կենդանիների, բույսերի, միջատների եւ միկրոօրգանիզմների գոյատեւումը։

Յուան Ցզեն հիշեցրել է, որ 2020 թվականից Չինաստանը կսկսի իրականացնել Մարսի ուսումնասիրման առաքելություններ եւ առաջիկա տասնամյակում նախատեսում է դառնալ ամենաառաջավոր տիեզերական տերությունը։ Միաժամանակ կկառուցվի երկրամերձ ուղեծրային կայան։ «Մենք նոր դարաշրջան կբացենք տիեզերքի ուսումնասիրության ոլորտում»,- ընդգծել է նա։

Համաձայն CASC ծրագրերի, մինչեւ 2045 թվականը Լուսնի վրա կավարտվի չինական լուսնակայանի կառուցումը։ Այդ ընթացքում Չինաստանը պատրաստվում է տիեզերագնացներ ուղարկել Մարս։

Չինաստանը, ինչպես եւ 2018 թվականին, շարունակում է առաջատար լինել կրիչ հրթիռների արձակման թվով։ Հունվարից երկիրը հաջողությամբ ուղեծիր է դուրս բերել 29 տիեզերական սարք՝ առաջ անցնելով ԱՄՆ-ից (25) եւ Ռուսաստանից (22)։ Ըստ հաշվարկների՝ երկրամերձ տարածքում արդեն գտնվում է մոտ 200 արբանյակ, որոնք նախագծվել եւ կառուցվել են Չինաստանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ