News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

«Արմենիան դեյթաքոմ քոմփանին» (ADC) եւ  Netnod ընկերությունը Հայաստանում տեղադրել են i.root-servers.net սերվեր: Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին ADC-ից, Հայաստանում եւ տարածաշրջանում սա առաջին DNS Root  սպասարկիչն է, որը կնպաստի DNS ծառայության հուսալիությանը եւ պահուստայնության բարձրացմանը հայաստանյան եւ տարածաշրջանի ինտերնետից օգտվողների համար:

ADC-ի տեխնիկական տնօրեն Վահե Խաչիկյանի խոսքով, նոր սարքերի տեղադրումը կնպաստի Հայաստանում եւ տարածաշրջանում ինտերնետի ենթակառուցվածքի  զարգացմանը: «Аnycasting-ը այսօր արդեն իսկ կայացած մեթոդ է է, որն ուղված է բարելավելու DNS -ի հուսալիությունը եւ պահուստայնությունը: DNS Root սպասարկչի տեղադրումը օգնում է լուծելու Հայաստանում ինտերնետ հասանելիության հարցը: Մենք ակնկալում ենք նորանոր նմանատիպ    ծառայությունների  տեղադրում մոտակա ամիսներին»,- ասել է նա։   

Netnod-ի գործադիր տնօրեն Քուրտ Էրիկ Լինդքվիստը եւս նշել է, որ i.root-servers.net-ի տեղադրումը Հայաստանում կբարձրացնի DNS ծառայությունների արագագործությունը եւ պահուստայնությունը ողջ տարածաշրջանում։

Նշենք, որ Root սերվերները ինտերնետի DNS (domain name system) համակարգի կարեւոր մասերից մեկն են, որոնք տեղեկատվություն են ապահովում բարձրագույն մակարդակի անվանական տիրույթների (TLD) սպասարկիչների մասին (օրինակ` .am, .com, .org, .info, .ru). Համակարգիչները այս տեղեկատվությունն օգտագործում են  վեբ հասցեները, էլ. փոստերը  գտնելու եւ  այլ տեսակի ինտերնետային գործառույթներ իրականացնելու համար: Տեղադրված սարքավորումները ավելի կարագացնեն հասցեների որոնման եւ տեղորոշման աշխատանքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում
Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Նարեկ Մկրտչյանը և Սաուդյան Արաբիայի կապի և ՏՏ նախարարը քննարկել են թվային տեխնոլոգիաները զարգացնելու հնարավորությունը
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության...
Որտե՞ղ է թաղվել Պլատոնը. Գիտնականները լուծել են առեղծվածը արհեստական ​​ինտելեկտի շնորհիվ
Այժմ, օգտագործելով արհեստական ​​ինտելեկտը, հետազոտողները ուսումնասիրում են այս մագաղաթները՝ ձգտելով...
Գիտնականներն ալմաստներ են աճեցրել ընդամենը 150 րոպեում
Ածխածնի տարրալուծարումը հեղուկ մետաղի մեջ...
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Ամենաշատ