News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

C-400 հրթիռները, որոնցով Ռուսաստանը վախեցնում է Լեհաստանին, իրականում գոյություն չունեն: Այդ մասին գրում է լեհական Gazeta Wyborcza թերթը, մեջբերելով «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի հոդվածը ռուսաստանյան առանցքային պաշտպանական գործարաններից մեկի անմխիթար վիճակի մասին:

«C-400 հրթիռները, որոնցով Ռուսաստանը ահաբեկում է Լեհաստանին եւ պատրաստվում է տեղակայել Կալինինգրադի մարզում, գոյություն չունեն»,- գրում է լեհական թերթը:

«ՄԿ»-ի հոդվածում նշվում է, որ Մոսկվայի «Ավանգարդ» գործարանում անցել է պետական պաշտպանական պատվերի ժամկետը: «Անցած տարվա պատվերը ժամկետից շուտ են կատարել, հոկտեմբերի 31-ին: Նոյեմբեր-դեկտեմբերին արդեն կարող էին սկսել այս տարվա ծրագիրը, բայց առ այսօր կանգնած են, պաշտպանության նախարարության հետ պայմանագրերը կնքված չեն: Ապրանքի արտադրության տեխնոլոգիական ժամկետը 9 ամիս է, այնպես որ 2011-ի պատվերը արդեն ձախողվել է»,- նշում են «Ավանգարդի» աշխատակիցները: Այս ընթացքում գործարանը աշխատանքից մոտ 100 մարդ է ազատել:

2003-ին «Ավանգարդին» պատվերներ էին տրվել Չինաստանից, այժմ էլ չինացիները սպասում են C-400-ին, որ արագ պատճենեն: «Անընդհատ ուզում են գալ, ասում են` ցույց տվեք ձեր տեխնիկան: Թույլ չենք տալիս, թե գաղտնիք է: Իրականում ամոթ է: Կծիծաղեն, որ տեսնեն, թե ինչի վրա ենք աշխատում. հաստոցների 90 տոկոսը 40 տարվա վաղեմության է»,- ասել է գործարանի աշխատողներից մեկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ