News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Վրացի հայտնի ռեժիսոր Ռոբերտ Ստուրուան համոզված է, որ իր կողմից հնչեցված արտահայտությունները չէին կարող պատճառ դառնալ Թբիլիսիի դրամատիկական թատրոնից իրեն վտարելու համար:

«Եթե ուշադրություն դարձնեք իմ արտահայտություններին, ապա դրանք չեն կարող դառնալ ինձ պաշտոնանկ անելու պատճառ: Ինձ աշխատանքից ազատել են իմ արմատական եւ ծայրահեղական հայտարարությունների համար, քանի որ մեր իշխանությունները քննադատություն չեն սիրում: Ինչ վերաբերում է իմ հայտարարությանը, որտեղ ես հայտնում եմ, որ չէի ցանկանա, որ իմ նախագահը հայ լիներ, ապա ես դա վիրավորական չեմ համարում: Եթե ինչ որ հայ կամ ռուս երազում է, որ իր նախագահը վրացի լինի, ապա ես ներղություն կխնդրեմ»,-ասել է Ստուրուան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ռեժիսորը նաեւ նշել է, որ ինքը մեծացել է Թբիլիսիում` իտալական բակում, որտեղ ինքը հայ հարեւաններ է ունեցել: «Ես շատ հայ ընկերներ ունեմ»,-ասել է Ստուրուան` եւս մեկ անգամ շեշտելով, որ իր արտահայտություններում ռասիզմ չի եղել, դրա համար էլ նա չի պատրաստվում արդարանալ:

Վրացի ռեժիսոր Ռոբերտ Ստուրուային Շոթա Ռուսթավելու անվան Թբիլիսիի դրամատիկ թատրոնի ղեկավարի պաշտոնից:

Օգոստոսի 17-ին Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարար Նիկոլոզ Ռուրուան հայտարարել էր, թե Ստուրուան հեռացվել է այլատյաց արտահայտությունների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ