News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Սեւանա լճի մակարդակն այս տարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ 1900,34 մ է, ինչի շնորհիվ առաջացել են  հիմնախնդիրներ, կապված ափամերձ անտառապատ ջրածածկված տարածքների մաքրման աշխատանքների իրականացման հետ: Այդ մասին նշված է բնապահպանության նախարարության կողմից կառավարություն ներկայացրած Սեւանա լճի էկոհամակարգերի վերականգնման եւ պահպանման ծրագրում;

Ջրի տակ մնացող օրգանական նյութերի մեծ զանգվածները  աղտոտում են ջուրը: Լուրջ խնդիրներ են առաջացնում նաեւ ջրի տակ մնացած բազմաթիվ շինությունները եւ ենթակառուցվածքները: 

Ջրի բարձր որակն ապահովելու համար կարեւոր է  կտրուկ բարելավել վիճակը` կապված մեծ քանակի չմաքրված կեղտաջրերի լիճ թափվելու հետ: Սակայն լճի շրջակայքում առկա ոչ բոլոր մաքրման կայաններն են գործում:

Սեւանա լճի ձկնաշխարհն աչքի է ընկել ինքնատիպությամբ: Սակայն լճի մակարդակի իճեցումը, կենսապաշարների գերօգտագործումը եւ դրանց կանոնավոր մոնիթորիրնգի բացակայությունը նպաստեցին լճի կենսաբազմազանության փոփոխմանը, ձկնապաշարների կտրուկ անկմանը` էնդեմիկ ձկնատեսակների, հատկապես Սեւանի իշխանի ենթաթեսակների անհետացմանը  եւ սիգ ձկնատեսակի արդյունագործական  ծավալների նվազեցմանը: Հայաստանի Կարմիր գրքի /2010թ/ մեջ են գրանցվել Սեւանի իշխանը, Սեւանի կողակը եւ Սեւանի բեղլուն: Ձկնատեսակների թվաքանակի կրճատման հետեւանքով լճային էկոհամակարգում տեղի է ունենում օրգանական նյութերի ինտենսիվ կուտակում եւ ճահճացմանը հանգեցնող գործընթացների արագացում, ինչը եւս բացասաբար է անդրադառնում Սեւանի ջրային էկոհամակարգի վրա: Ներկայումս հիմնական խնդիրը լճում բնական եւ արհեստական եղանակներով էնդեմիկ ձկնատեսակների պոպուլյացիայի մեծացումն է մինչեւ կայուն ու կենսունակ աստիճանի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ