News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր` հոկտեմբերի 1-ին, այցելել է Կոտայքի մարզ, ծանոթացել Մարմարիկի ջրամբարի շինաշխատանքների ընթացքին:

ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ջրամբարը նախատեսվում է շահագործման հանձնել այս  տարեվերջին:  Հիմնական աշխատանքները կատարված են, եւ բարենպաստ եղանակային պայմանների դեպքում վերականգնումն ավարտին կհասցվի առաջիկայում:

Փոխվարչապետը պատասխանատուների հետ քննարկել է շինարարության ավարտի հետ կապված հարցեր, Ա. Գեւորգյանին ներկայացվել են տեխնիկապես բարդ եւ ժամանակատար տեխնոլոգիայով իրականացվող շինարարական աշխատանքների մանրամասները, որն ապահովելու է կառույցի անվտանգ շահագործումը: 

Ա. Գեւորգյանը կարեւորեց ջրամաբարի կառուցման տեխնոլոգիական չափանիշների ապահովումը:  Ջրամբարը հնարավորություն կստեղծի տարածաշրջանում ոռոգման աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպել:  Այն կունենա շուրջ 24 մլն խմ ջուր կուտակելու հնարավորություն, ինչը թույլ կտա լրացուցիչ ոռոգել Կոտայքի մարզի եւ Արարատյան դաշտավայրի մոտ 1200 հա հողատարածք:

Ջրամբարի կառուցման աշխատանքներն սկսվել էին 2006թ-ին` Համաշխարհային բանկի Ջրամբարների անվտանգության ծրագրի շրջանակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ