News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Երեւանում մարտի 1-ին կայացավ Հայաստանի տիեզերական ներուժի եւ ապագայի մասին թեմատիկ երեկո, որի ընթացքում տեղի ունեցավ «Մասնագիտությունը՝ տիեզերք» թեմայով պանելային քննարկումը եւ «Տիեզերական Հայաստան» լրագրողական հեռուստապոեմի շնորհանդեսը: Թեմատիկ երեկոն կազմակերպվել էր Արմենիա հեռուստաընկերության «Ժամը լրատվական» ծրագրի լրագրող, մեկնաբան Սոնա Թորոսյանի նախաձեռնությամբ, որը նաեւ հեռուստապոեմի հեղինակն է:

Ֆիլմի դիտումից հետո կայացած պանելային քննարկմանը մասնակցեցին Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը, «AMADEE 24» հայաստանյան նախաձեռնող խմբի անդամ, համակազմակերպիչ Հայկ Ասլանյանը, Բազումք գիտահետազոտական լաբորատորիայի հիմնադիր Ավետիք Գրիգորյանը, Գիտական նորարարության եւ կրթության կենտրոն հիմնադրամի (CSIE) տիեզերական նախագծերի տեխնիկական տնօրեն Մասիս Կումրիգյանը:

Լրագրողական հեռուստապոեմը հայրենական առաջին արբանյակ Հայասաթ 1-ի մասին է, որը Իլոն Մասկի SpaceX ընկերության Falcon 9 հրթիռով 2023-ի դեկտեմբերի 1-ին արձակվեց տիեզերք։ Հեռուստապոեմը ներկայացնում է նաեւ AMADEE-24-ի նախապատմությունը եւ թե ինչպես է ավստրիական տիեզերական ֆորումը Մարս մոլորակի սիմուլյացիոն առաքելությունը՝ AMADEE-24-ը, Հայաստանում անցկացնելու որոշում կայացրել:

«Այս նախաձեռնությամբ նպատակ ունեմ նախ հիշեցնել տիեզերագիտության ցարգացման եւ տիեզերական արդյունաբերության բնագավառում հայոց մեծ ներդրումն ու կարեւոր հետքը։ Նաեւ նպատակ ունեմ մոտիվացնել երիտասարդներին՝ հավակնելու դառնալ վաղվա Գյուրզադյաններն ու Համբարձումյանները։ Սա միաժամանակ լավ առիթ է՝ պատմելու այսօր Հայաստանում կատարվող մեծ աշխատանքի մասին: Համեստ, անտրտունջ, հաղթահարելով բազմաթիվ  դժվարություններ, այս գիտաշխատողները գնում են իրենց երազանքի ետեւից՝ տիեզերական համաշխարհային քարտեզի վրա Հայաստանը դիրքավորել որպես արժեքավոր միավոր: Նրանց նկատմամբ պատշաճ ուշադրության պակաս կա եւ, որպես լրագրող, որոշեցի թեման հանրային օրակարգ բերել, առիթ ստեղծել եւս մեկ անգամ խոսելու այս մասին»,- ֆիլմի շնորհանդեսից առաջ նշեց Սոնա Թորոսյանը:

Երեկոյի ընթացքում ցուցադրվել են Golden Time միջազգային մրցույթի հաղթող, պատանի ստեղծագործող Աշոտ Թորոսյանի եւ նկարչուհի Արեւիկ Առաքելյանի թեմատիկ կտավները: Կենդանի կատարմամբ հնչել են Հանս Ցիմերի ստեղծագործությունները, այս թվում՝ Interstellar գիտաֆանտաստիկ ֆիլմի սաունդթրեքը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ