News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Չէի առանձնացնի միայն մեկ դժվարություն, որն առաջացել է պատժամիջոցների արդյունքում (ՏՏ ոլորտի համար)։ Այս մասին ապրիլի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ պատասխանելով «Միր» քարտերի մասին հարցին, որոնց օգտագործումը Հայաստանում սահմանափակվել է։

Նա հավելեց, որ ՏՏ ոլորտում շատ խնդիրներ կան, և նախարարությանը հաջողվել է դրանք գույքագրել, որից հետո գերատեսչությունը միացել է դրանց լուծման աշխատանքներին։

«Տարբեր երկրներ ագրեսիվ քաղաքականություն են վարում ՏՏ մասնագետներին ներգրավելու համար։ Սրա հետ է կապված նոր օրենսդրական փոփոխությունների ընդունման անհրաժեշտությունը՝ Հայաստանում ճկուն քաղաքականություն վարելու և մասնագետներ պահելու համար։

Մենք խորհրդարանում կփորձենք հիմնավորել ոլորտին աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունը, ինչի արդյունքում կմեղմացվեն խոչընդոտները, որոնցից մեկի մասին ասվեց («Միր» քարտերի մասով – խմբ.)»,- ընդգծեց Հայրապետյանը։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում
Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Նարեկ Մկրտչյանը և Սաուդյան Արաբիայի կապի և ՏՏ նախարարը քննարկել են թվային տեխնոլոգիաները զարգացնելու հնարավորությունը
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության...
Որտե՞ղ է թաղվել Պլատոնը. Գիտնականները լուծել են առեղծվածը արհեստական ​​ինտելեկտի շնորհիվ
Այժմ, օգտագործելով արհեստական ​​ինտելեկտը, հետազոտողները ուսումնասիրում են այս մագաղաթները՝ ձգտելով...
Գիտնականներն ալմաստներ են աճեցրել ընդամենը 150 րոպեում
Ածխածնի տարրալուծարումը հեղուկ մետաղի մեջ...
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Ամենաշատ