News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Կարմիր խաչ միջազգային կոմիտեի ներկայացուցիչները նոյեմբերի 22-ին այցելել են Ադրբեջանում պահվող երեք հայ ռազմագերիներին եւ հինգ քաղաքացիական անձանց: Այդ տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Ռուզաննա Վարդանյանը:

Ռազմագերիները կոմիտեի ներկայացուցիչներին են հանձնել նամակներ` ուղղված իրենց ընտանիքի անդամներին: Կարմիր խաչի ներկայացուցիչները նաեւ ծանոթացել են գերիների պահման պայմաններին, առողջական վիճակին: Նշենք, որ ներկայումս Ադրբեջանում են պահվում երեք հայ ռազմագերիներ` Օհան Հարությունյանը, Գեւորգ Թովմասյանն ու Կարեն Հարությունյանը, եւ 5 անձինց բաղկացած մի ընտանիք` Եղիշե, Ռուզաննա, Ալֆրեդ, Գայանե եւ Պետրոս Գեւորգյանները:

Եղիշե Գեւորգյանը նախկինում 8 անգամ դատապարտվել է, եւ ներկայում էլ հետախուզվում է սպանության կասկածանքով: Նա ընտանիքի հետ 2010 թ. հունվարի 10-ին փախել էր Ադրբեջան:

Անծանոթ տարածքում մոլորված երկու հայ զինվորները 2009 թ. մայիսից գտնվում են Ադրբեջանում, եւ մեկը` նույն տարվա հուլիսից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ