News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հոկտեմբերի վերջին, նոկաուտով ավարտված դաժան մարտից 42 օր հետո, մարտին մասնակցած եւ գլխին ծանր հարված ստացած բռնցքամարտիկ Շանգուան Պենֆեյան մահացել է:

Մարտը կայացել է Չինաստանի Հայնան նահանգում, արեւելյան մարտարվեստների «Քունգ-ֆուի արքան» անվանումով բաց առաջնության շրջանակներում:

Անգիտակից վիճակում գտնվող Շանգուանն անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ դեկտեմբերի 12-ին մահացել է, գրում է «Չայնա դեյլի» թերթը:

Դեպքը լուրջ արձագանք է գտել չինական հասարակության մեջ: Մի մասը մեղադրել է Շանգունի ոչ սպորտային վարքի համար, մյուսները խիստ քննադատության են ենթարկել մրցավարին, ով ժամանակին չի դադարեցրել մարտը:

Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ մարտը հանգեցրել է մարզիկի մահվան: Վերջերս Ռուսաստանում կայացած մարտից հետո մահացել էր երիտասարդ բռնցքամարտիկ Ռոման Սիմակովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ