Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեւանի հացի գործարան»-ի սեփականատեր Աշոտ Ավետիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ վերջին շրջանում իրենց ձեռնարկության արտադրության ծավալները կտրուկ նվազել են, ինչը պահանջարկի անկման հետ է պայմանավորված: «Սեւան քաղաքի հացի գործարանն էլ է իմ սեփականությունը, եւ այնտեղ հացի արտադրության ծավալները 60 տոկոսով նվազել են, մարդիկ անցել են տնային հացաթխման:

Նույն պատկերը նկատում եմ նաեւ Երեւան քաղաքում, որտեղ նույնպես մարդիկ անցել են տնային հացաթխման: Այս կերպ մարդիկ գումար են տնտեսում»,– ասել է Աշոտ Ավետիսյանը: Նա նաեւ ասել է, որ մարդիկ գումար խնայելու համար սկսել են մեկ օրվա հնության վերադարձի հացերը գնել, որոնք հացթուխները կես գնով են վաճառում:

Հիշեցնենք, որ Հայաստանի բնակչության շրջանում տնային պայմաններում հացթխումը առավել տարածված էր արցախյան պատերազմի տարիներին՝ 1992-1993 թվականներին: Կարծում ենք՝ այս փաստն ինքնին խոսուն է եւ մեկնաբանման կարիք չունի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ