News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ իր տեղեկությունների համաձայն` Տաթեւի վանքի տարածքում` հողի տակ, մի հին քաղաք կա, որը, սակայն, դեռ չի ուսումնասիրվում, եւ որի համար հատուկ ՌԴ-ից պետք է հնէաբաններ գան Հայաստան.

«Իսկ թե ինչու` հարցով դիմեցինք հնագիտության ինստիտուտի ավագ մասնագետ Բորիս Գասպարյանին, ով ասաց. «Այնտեղ կա բնակավայր, իսկ թե ինչ` դա դեռ ոչ մեկը չի պեղել, որ հասկանալի լինի:

Ամբողջ հարցը նրանում է, որ երբ մեզ մոտ եկեղեցի են վերականգնում, պետք է նախապես շրջապատը պեղվի, որ բացահայտվի դրա շուրջ եղած տնտեսական կյանքը, չէ որ վանական համալիրը դա միայն եկեղեցական կառույց չէ, այլ նրա շրջապատում բնակվում են, տնտեսական գործունեություն են ծավալում եւ այլն:

Եւ դրա պատճառներից մեկն այն է, որ դա թանկ հաճույք է եւ երկար ժամանակ է պահանջվում: Ինչ վերաբերում է Ռուսաստանից հնէաբաններ հրավիրելուն, ապա ասեմ, որ, ըստ ՀՀ օրնքի, դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե դրա թույլտվությունը տա մեր հնէագիտական հանձնաժողովը, իսկ մեր տնօրենը այդ հանձնաժողովի փոխտնօրնն է, եւ եթե նման բան լիներ, մենք կիմանայինք:

Արտասահմանյան ոչ մի արշավախումբ առանց հայերի մասնակցության չի կարող որեւէ գործողություն կատարել Հայաստանում»,- գրում է «Իրավունք»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ