News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Պետերբուրգում գտնված Նարիշկինի գանձերի պատմությունը գնալով ավելի խճողված է դառնում: Պետերբուրգի պետական հուշարձանների պահպանության կոմիտեն Նարիշկինների գանձարանի գույքագրումը շատ սեղմ ժամկետներում է իրականացրել, եւ պատահական չէ, որ շտապում էին:

Նախքան շուրջ 40 պարկ  ընտանեկան արծաթե սպասքը պահպանության տակ առնելը, թանկարժեք իրերը անհայտ է, թե որքան ժամանկ են մնացել անտեր:  «Ինտարսիա» ընկերությունը, որն զբաղվում է վերականգնողական աշխատանքներով, պնդում է, որ հարստության մի մասը փորձել են հափշտակել արտագնա աշխատողները: Պետերբուրգի ոստիկանության «Հնությունների» բաժանմունքը, որն զբաղվում է  այդ աննախադեպ հանցագործության հետաքննությամբ, առայժմ ոչ մի մեկնաբանություն չի տալիս:

Բայց օրերս հսկողության տակ էին առնվել Տաջիկստանի երկու քաղաքացիներ` 16 եւ 22 տարեկան:

Նրանք իբրեւ թե գանձերով լի երկու պարկ էին թաքցրել շինարարական աղբում:

 Տաջիկներից «Ինտարսիան» միանգամից հրաժարվեց` հայտարարելով, որ այդ աշխատողներին վարձել էր ինչ-որ ենթակապալառու ընկերություն: Սակայն այդ ընկերության անունը դեռեւս ոչ ոքի պարզել չի հաջողվել: Այն բանին, որ ռուսերեն հազիվ խոսող երկու երիտասարդ տաջիկներ կարող էին բոլորից գաղտնի նման գործողություն իրականացնել, ոչ ոք չի հավատում:

Հետախույզները ենթադրում են, որ ձերբակալված տաջիկները համախոհներ են ունեցել:

Սակայն համախոհները հօդս են ցնդել: Առանձնատանը գանձարանի հայտնաբերելուց հետո դադարեցրել են վերականգնողական աշխատանքները, բոլոր տաջիկները եւ ուզբեկները դուրս են տարվել անհայտ ուղղությամբ: Չի բացառվում, որ նրանց բոլորին վերացրել են` որպես այն բանի անպետք վկաներ, թե իրականում ինչպես են տեղի զարգացել  իրադարձությունները Նարիշկինների տանը:

Իսկ հարցերն այդ ընթացքում ավելանում են: Ո՞վ էր իրականում կանգնած գանձի առեւանգման հետեւում: Ի՞նչ են տարել: Քա՞նի մարդ է մասնակցել հանցագործությանը:

Հիշեցնենք, որ մարտի 29-ին հայտնի է դարձել, որ պետերբուրգյան առանձնատանը գանձ են գտել: Բայց թե ստույգ երբ են այն գտել, հայտնի չէ ոչ ոքի, բացի աշխատողներից, ովքեր բացել են հատակը:

Սկզբում լրատվամիջոցները հաղորդել են, որ արժեքավոր իրերը գտել է աշղեկը: Դրանից հետ մեկ այն վարկած է ի հայտ եկել:

Մարտի 27-ից առանձնատանը հերթապահություն են արել երեք պահակներ: Ստուգելով տարածք մտնող ավտոմեքենաները, նրանք շինարարական աղբի մեջ նախատեսված տոպրակներում գտել են թանկարժեք իրեր: Միայն դրանից հետո աշխատողները ցույց են տվել այն սենյակը, որտեղից հայտնաբերել են իրերը:

Նախօրեին հայտնի է դարձել, որ Նարիշնիկների գանձը փոխանցելու են Ստրելնի Կոնստանտինովյան պալատ, այդ մասին հաղորդում է «Ռոսբալթ»-ին ՌԴ նախագայի վարչակազմի աղբյուրը: Պալատի հավաքածուն կհամալրեն 2 հազար թանկարժեք իրեր, որոնք պատահաբար հայտնաբերվել են Տրուբեցկիների առանձնատանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ