News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

2012 թ. տարրական դասարանների բոլոր դասագրքերը կլինեն անվճար: Այդ մասին այսօր` ապրիլի 12-ին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նրա խոսքով` առաջին անգամ է, որ տարրական դասարանների դասագրքերն ամբողջովին տրվելու են անվճար:

Բացի այդ` 114 մլն դրամ կնվիրաբերվի «Շախմատի ակադեմիային»` շախմատ առարկայի դասագրքերի, խնդրագրքերի եւ ուսուցչի ձեռնարկների ձեռքբերման համար:

Կառավարության որոշումը աջակցություն է նախատեսում նաեւ կրթական հաստատությունների ռազմագիտական կաբինետներին, Սփյուռքի հայկական կրթական հաստատություններին եւ հատուկ դպրոցներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ