News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

Հունիսի 17-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Հաքան Ֆիդանի միջև։ Նախարարները քննարկել են երկու երկրների միջև երկկողմ դաշնակցային հարաբերությունների տարբեր ասպեկտների ուղղությամբ կատարված աշխատանքը։

Զուգահեռ քննարկվել են Ադրբեջանի վերահսկողությանն անցած Շուշիում Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովի նախապատրաստման հարցեր։ Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի, ինչպես նաև տարածաշրջանային իրավիճակի շուրջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ