News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

«Նորվեգացի հրաձիգ» Անդերս Բրեյվիկը նամակներ է ստանում, որտեղ նրան սպառնում են հաշվեհարդար տեսնել իր հետ: Բրեյվիկը պատմել է, որ երկու նման նամակ է ստացել եւ գիտի տասնյակ մարդկանց անուններ, ովքեր ծրագրում են սպանել իրեն:

Սպառնալիքներ պարունակող նամակներ Բրեյվիկը սկսել է ստանալ այն բանից հետո, երբ դատարանը հանել է նամակներ ստանալու արգելքը: Նրա իրավաբանները կարծում են, որ ոստիկանները կգտնեն, թե ովքեր են ուղարկում այդ նամակները, հաղորդում է  MIGnews-ը:

Բրյեվիկի դեմ դատական գործընթացը սկսվելու է ապրիլի 16-ին:

Անդրես Բրեյվիկը 2011-ի հուլիսի 22-ին պայթյուն էր կազմակերպել Օսլոյի կենտրոնում, որի արդյունքում  զոհվել էր 8 մարդ: Այնուհետեւ  Բրեյվիկն ուղեւորվել էր Ութոյա կղզի, որտեղ կրակել էր իշխող Նորվեգական բանվորական կուսակցության երիտասարդական ճամբարի ուղղությամբ` սպանելով 69 մարդու: Այդ օրը կղզում ավելի քան 500 մարդ է եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ