News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի Հոնսյու կղզու արեւելյան ափերի մոտ, այսօր` ապրիլի 13-ին, ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել:

ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալների համաձայն, երկրաշարժի մագնիտուդը կազմել է 6,0, իսկ էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի Իվակի քաղաքից 39 կմ հեռավորության վրա: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 13,6 կմ խորության վրա:

Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան: Ցունամիի վտանգի մասին եւս չի հաղորդվել, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ