News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի Ֆրանշ Կոնտե  շրջանի Մոնբելյար քաղաքի Անատոլ Ֆրանս քոլեջում աշխարհագրություն եւ պատմություն դասաժամին աշակերտներին ներկայացված ծաղրանկարը կատաղեցրել է Ֆրանսիայի թուրքերին։

Թուրքական «Դողան» լրատվական գործակալության փոխանցմամբ՝  ուսուցիչը աշակերտներին ներկայացրել է մի ծաղրանկար, որի մեջ պատկերված է եղել բեղավոր մի մարդ, ով կքած տանում է մարդկային կմախքներով լի մի պարկ, որի վրա գրված է. «Թուրքիա»։ Մարդկային կմախքներին վերեւը նշված է «Հայոց ցեղասպանություն»։ Կմախքներով լի պարկի կողքը կանգնած մի մարդ, ով խորհրդանշում է Ֆրանսիան, պարկից հանել եւ ցուցադրում է մարդկային գանգերից մեկը։  Ծաղրանկարի ձախ կողմում մի սար է պատկերված, որի գագաթին պարզված է Եվրամիության դրոշը, որի ուղղությամբ մարդիկ են շարժում։

Ուսուցիչը ցույց է տվել ծաղրանկարը՝ հարցնելով, թե աշակերտները ծաղրանկարից ի՞նչ են հասկանում եւ ըստ ծաղրանկարի, Թուրքիան ինչո՞ւ չի կարող դառնալ Եվրամիության անդամ։

Դասին ներկա թուրք աշակերտներն ընդվզել են եւ իրավիճակի մասին հայտնել ծնողներին։  Աշակերտների ծնողները հայտնել են, որ ծաղրանկարի համար բողոք են ներկայացնելու Ֆրանսիայի կրթության նախարարություն եւ օտարազգիների իրավունքները պաշտպանող կազմակերպությունների։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ