News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Մեն նահանգի հայկական համայնքը Ամերիկայի Հայ դատի հանձնաժողովի  հետ (Արեւելյան շրջան) ողջունում է Մեն նահանգի Օրենսդիր ժողովի  համատեղ հռչակագիրը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 97-ամյա տարելիցին: Հռչակագրում հիշվում է Հայոց ցեղասպանության մասին եւ նշվում է ամերիկյան հայերի` պետության մեջ ունեցած ներդրման մասին: Այդ մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնաժողովը:

«Վերջին 10 տարիների ընթացքում մենք սերտ հարաբերություններ ենք ունեցել նահանգի Օրենսդիր ժողովի մեր ընկերների հետ,-նշել է Փորթլենդի բնակիչ Ջերարդ Քիլաջյանն ու հավելել. «Մենք հույս ունենք առաջիկա տարիներին պետական պաշտոնատար անձանց հետ հետագա հարաբերությունների սերտացման, որպեսզի կարողանանք նրանց տեղեկացնել Հայոց ցեղասպանության եւ այսօր նրա հետեւանքների մասին»:

Հռչակագիրը պատրաստել է Մեն նահանգի սենատոր Ջոզեֆ Բրանիգանը: Այն աջակցել են  նաեւ Մեն նահանգի սենատոր Ջասթին Ալֆոնսը, ինչպես նաեւ Մեն նահանգի ներկայացուցիչներ Աննա Հասքելը եւ Դիանա Ռասսելը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ