News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սուդանի եւ Հյուսիսային  Սուդանի միջեւ գտնվող Հեգլիգ քաղաքից ողջ բնակչությունը հեռացել է:

Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը,  ընդհանուր առմամբ տարածաշրջանը լքել է մոտ 5 հազ. մարդ:  Կարմիր Խաչի Սուդանի բաժանմունքը հայտարարել է, որ  փախստականների մեծ մասն ստիպված է ապրել բաց երկնքի տակ: Մարդասիրական կազմակերպությունները զբաղված են նրանց  ջուր եւ առաջին անհրաժեշտության սննադամթերք եւ իրեր մատակարարելով:

Հեգլինգ քաղաք վերջին շրջանում դարձել էր երկու երկրների միջեւ բախումների թատերաբեմ: Տարածաշրջանը կարեւոր ռազմավարական նշանակություն ունի, քանի որ այդ վայրում են նավթահանքերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ