News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը, որը Կուբայում քաղցկեղից բուժման կուրս է անցնում, անձամբ զանգել է հեռուստատեսություն, որպեսզի հերքի իր վախճանի մասին հերթական լուրերը: 

Վենեսուելայի պետական հեռուստատեսության ուղիղ եթերում պատասխանելով հեռուստադիտողների հարցերին ` Չավեսը հայտարարել է, որ իր մահվան մասին լուրերը տարածում են  չարակամները: «Ես կարծում եմ` մենք պետք է համակերպվենք նման լուրերով ապրելուն, քանի որ նրանք հոգեբանական պատերազմի բաղկացուցիչ մասն են, կեղտոտ պատերազմի», – ասել է նա:

Չավեսը հայտնել է, որ այս շաբաթ կվերադառնա հայրենիք, սակայն հետո նա պետք է նորից մեկնի Կուբա, որպեսզի ճառագայթային բուժման եւս մեկ կուրս անցնի, հայտնում է utro.ru-ն:

Չավեսը հեռուստաեթերում է հայտնվել առաջին անգամ ապրիլի 14-ից հետո, երբ նա բուժման համար Հավանա էր մեկնել: Այդ բոլոր օրերին նա միայն հաղորդագրություններ էր թողնում Twitter-ի իր միկրոբլոգում, ինչպես նաեւ գրավոր հրահանգներ տալիս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ