News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Ամերիկյան հայտնի ռազմական ուսումնական բարձրագույն հաստատությունների նախկին  երկու ուսանողուհիներ ԱՄՆ-ի պաշտպանության նախկին նախարար Ռոբերտ Գեյթսի եւ չորս այլ բարձրաստիճան զինվորական ղեկավարների դեմ հայց են ներկայացրել` նշելով, որ ուսումնառության ընթացքում իրենք սեռական բռնության  են ենթարկվել:

20-ամյա Լիա Մարքեթը եւ 22-ամյա Անն Քենձիորը ԱՄՆ-ի ռազմական ղեկավարությանը մեղադրել են այն բանում, որ նրանք ոչինչ չեն արել ռազմական բուհերում սեռական հանցագործությունները կանխարգելելու համար:

Ըստ  Reuters-ի` Քենձիորն ընդունվել է  ԱՄՆ-ի Աննապոլիսի ռազմածովային ակադեմիա: Աղջիկը հաստատում է, որ ինքը երկու անգամ բռնաբարվել է երկու  համակուրսեցիների կողմից, որոնք օգտվել էին նրանից, որ ինքը խմած վիճակում է եղել: Երբ ղեկավարությունն իմացել է կատարվածի մասին, այն պարտադրել է իրեն հայտարարություն գրել ակադեմիայից կամավոր հեռանալու մասին:

Ինչ վերաբերվում է Մարքեթին, ապա նա  սովորել է Վեստ Փոյնթի ռազմական ակադեմիայում: Նա հայտարարել էր, որ բարձր կուրսի կուրսանտը բռնի կերպով խմեցրել է իրեն եւ բռնաբարել: Այն բանից հետո, երբ Մարքեթը հայտնել է ղեկավարությանը տեղի ունեցածի մասին,  մյուս համակուրսեցիներն սկսել են ծաղրել աղջկան, իսկ բուհի աշխատակազմը պատժել է  նրան: Մարքեթին ստիպել են բռնաբարողի աղբը թափել: Դրանից հետո աղջիկը լքել է Վեստ Փոյնթը եւ նրա մոտ սկսել են առաջ գալ ինքնասպանության հակումներ, հայտնում է «Ռոսբալտը»:

Մարտին ամերիկյան բանակում ծառայող 8 կանայք նույնպես դատարան են դիմել, հայտարարելով, որ ենթարկվել են բռնաբարության, սեռական ոտնձգությունների կամ էլ սեռական բնույթի անպարկեշտ գործողությունների բանակում ծառայելու ընթացքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ