News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հունաստանի մայրաքաղաք Աթենքում ոստիկանությունը ապրիլի 22-ի երեկոյան խափանել է ՀՅԴ երիտասարդական միության կազմակերպած երթը` դեպի Թուրքիա դեսպանատուն: Նեա Զմիռնիում Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ հոգեհանգստյան արարողությունից հետո սկսվել է երիտասարդների երթը:

Հունաստանում հրապարակվող «Ազատ Օր» թերթի փոխանցմամբ, հայ երտասարդները հսկա Եռագույն են պարզել եւ  վանկարկել: Ադրբեջանի դեսպանատան մոտ նրանք վանկարկել են «Ղարաբաղը մերն է» եւ «Ղարաբաղը պատկանում է հայերին» կարգախոսները:

Թուրքիայի դեսպանատան մոտ ոստիկանությունն անվտանգության խիստ միջոցառումներ է ձեռնարկել, զրահապատ մեքենաներ կանգնեցնելով եւ արգելափակելով ճանապարհները: Ոստիկանությունը քաշքշել է ցուցարարներին եւ արցունքաբեր գազ կիրառել:

Ցուցարարները վերադարձել են Սինտագմա հրապարակ եւ բողոքի ցույց արել Հունաստանի խորհրդարանի շենքի առջեւ: Նրանք կառավարությունից պահանջել են չենթարկվել թուրքական պետության ճնշումներին եւ հարգել հունահայության ազատ արտահայտվելու իրավունքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ