News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Իտալիայի ոստիկանությունը զանգվածային հարձկում է սկսել «կամորայի» դեմ. կալանավորվել է նեոպոլիտանյան հանցավոր կլանի 44 մասնակից: Նրանց մոտից առգրավվել է 10 մլն եվրոյի ունեցվածք:

Հանցագործներին ձերբակալելու գործողությունը տեղի է ունեցել երկրի կենտրոնական եւ հարավային միանգամից մի քանի քաղաքներում:

Ընդ որում, դա այդ օրվա միակ գործողությունը չէր ուղղված իտալացի մաֆիոզների դեմ: Կալաբրի մարզի Կազինյանա փոքրիկ քաղաքում կալանավորվել է 45-ամյա Ռոկկո Տրիմբոլին, ով համարվում է Իտալիայի ամենավտանգավոր հանցագործներից մեկը, հաղորդում է Dni.ru-ն:

Տրիմբոլին ընդգրկված է «Նդրանգետա» մաֆիոս խմբավորման մեջ, որը գործում է Կալաբրիում: Նա հետախուզման մեջ է գտնվում 2010-ի մայիսից: Տրիմբոլին հեռակա կարգով դատապարտվել էր 11 տարի 8 ամիս ժամկետով` թմրանյութերի առեւտրի եւ մաֆիոզ գործունեությանը մասնակցելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ