News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի երիտասարդ հայերը հիշում են իրենց արմատներն ու պահպանում հայկական ոգին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Նյու ջերսիում Հովնանյան դպրոցի ավագ դասարնցիների խմբի ղեկավար Սիլվա Մեսրոպյանը: Ապրիլի 24-ին նրանք այցելել են Երեւանում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Սիլվա Մեսրոպյանի խոսքով, ավանդույթի համաձայն ամեն տարի Հովնանյան դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները գալիս են Հայաստան` տեսնելու պատմական հայրենիքը: Այցը միտշ նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: «ԱՄՆ-ում երիտասարդ հայերի սերունդները դաստիարակվում են հայկական ոգով, նրանք երբեք չեն կորցրել այն»,- նշել է Մեսրոպյանը:

Իրենք` աշակերտները նշեցին, որ շատ ուրախ են Հայաստանում լինելու համար, եւ իրենց շատ է դուր եկել Հայաստանը:

Հովնանյան դպրոցի աշակերտները Հայաստան են ժամանել ապրիլի 21-ին: Ապրիլի 27-29-ին նրանք կլինեն Լեռնային Ղարաբաղում, իսկ մայիսի 3-ին կվերադառնան ԱՄՆ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ