News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Աբխազիայում կայացել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված միջոցառումներ:

Ինչպես հաղորդում է «Ապսնիպրեսսը», հանրապետության 32 հայկական դպրոցներում ոգեկոչման միջոցառումներ են կայացել:

Սուխումի հայկական դպրոցի շքասրահում Ցեղասպանության նվիրված լուսանկարների ցուցահանդեսէ բացվել, կախվել են ցեղասպանությունը ճանաչած երկրների դրոշները: Աշակերտները, ուսուցիչներն ու հայ համայնքի ներկայացուցիչները մոմ են վառել` ի հիշատակ մեկուկես միլիոն անմեղ զոհերի:

Սուխումի ափին նրանք վառված մոմերով ծաղկեպսակ են իջեցրել ջուրը:

Հիշատակի արարողություններ են կայացել նաեւ Գագրայում, խաչքարի մոտ Տեր-Սեդրակը աղոթք է կարդացել: Միջոցառումներին մասնակցել են Աբխազիայի խորհրդարանի փոխնախագահ Վաղարշակ Քոսյանը, պատգամավորներ Լեւոն Գալուստյանն ու Ռոբերտ Յայլյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ