News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանը մեծ ընտանիք է, որտեղ կինը, մայրը առհասարակ բացակայում է, հայրը զբաղված է իր գործերով, շատ քիչ է լինում տանը, արդյունքում տունը շատ կեղտոտ է, մեծ, չարաճճի երեխաները խլել են փոքրերի հացը, չաղ ու բախտավոր են, իսկ փոքրերը լացակումած շրջում են: Այս մասին, այսօր՝ ապրիլի 25-ին, «Կին առաջնորդ» ֆորումի ժամանակ քաղաքական ուժերի համամասնական ցուցակներում ընդգրկված կանանց բանավեճի ժամանակ ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցությունից  Ժասմինա Ղեւոնդյանը:

«Կինը, գալով խորհրդարան, պետք է սկսի մեծ ընտանիքի մաքրության գործից, ինչը հնարավոր է անել միայն համապատասխան օրենքներ մշակելով: Եթե հայտնվեմ ԱԺ-ում, անպայման օրենքի ուժ կստանա մեր քաղաքի մաքրությունը»,- նշեց նա:

Անդրադառնալով տնտեսական խնդիրներին՝ պատգամավորության թեկնածուն նշեց, որ Հայաստանը հարուստ երկիր է, սակայն տնտեսությունը ճիշտ չի կառավարվում, ընդերքը տվել են մասնավորին՝ մի քանի ընտանիքների: ՀԴԿ-ն դեմ է տնտեսակերպի այսօրվա վիճակին՝ շեշտելով, որ այն պետք է լինի խառը՝ եւ մասնավոր, եւ պետական սեփականությամբ: «Կանայք շատ գործ ունեն անելու եւ նրանց մասնակցությունը կարեւոր է»,- ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ