News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Գերմանացի գիտնականներն սկսել են նախագծել աշխարհում առաջին «խելացի» անվադողերը, որոնք ինքնուրույն կհարմարվեն եղանակային պայմաններին:

Ինչպես հաղորդում է NEWSru.com-ը` վկայակոչելով France-Presse-ը, Լայպցիգի կիրառական գիտությունների համալսարանի գիտնականները, որոնք նախագծում են նորույթը, այն ներկայացրել են Հաննովերում, որտեղ այս օրերին արդյունաբերական ցուցահանդես է տեղի ունենում:

Դողերում տեղադրված կլինեն ցուցիչներ, որոնք կորոշեն ճանապարհածածկի տարբեր տեսակները եւ եղանակային պայմանները: Դրա հիման վրա կփոխվի դողի պրոֆիլն ու պրոտեկտորը` նույնիսկ շարժման ժամանակ:

Նոր դողերի նախագծման ավարտն ու նրանց սերիական տեղադրման ժամկետներն առայժմ հայտնի չեն, նշում է Motor.ru-ն:

Նշենք, նախկինում «խելացի» դողերի մասին ավելի վաղ հայտարարել էր Pirelli-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ