Հայաստանում A/H1N1-ով վարակվածների թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է եւս 9 մարդով: Այդ մասին NEWS.am-ին հայտնեց Հայաստանի առողջապահության նախարարի օգնական Շուշան Հունանյանը:
Այսպիսով, դեկտեմբերի 9-ի դրությամբ, այսպես կոչված «խոզի գրիպով» վարակվածների թիվը հասել է 49-ի: Հունանյանը նաեւ ընդգծել է, որ A/H1N1 վարակի պատճառով երկրում մահացու դեպքեր առ այսօր չեն արձանագրվել:
Հիշեցնենք, որ երեկ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը հայտարարել էր լաբորատոր հաստատված 40 դեպքերի մասին:
Գրիպի համաճարակի պատճառով Հայաստանի կրթության նախարար Արմեն Աշոտյանը դեկտեմբերի 7-ին հրամանագիր է ստորագրել նախադպրոցական եւ հանրակրթական հաստատությունները դեկտեմբերի 8-ից մինչեւ 19-ը փակելու մասին: