News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Սկանդալային շոումեն Սերգեյ Զվերեւն այսօր դիմել է  մոսկովյան ոստիկանություն խաբեության  վերաբերյալ հայցով: Ըստ Զվերեւի հայցի` ներկայումս ստուգում է անցկացվում:

Շոումենը Life News-ին պատմել է, որ խաբեբաները գործում են նույն սկզբունքով: Պայմանավորվում են շոուի մասին, վերցնում են պատվիրատուից  կանխավճար, իսկ այնուհետեւ անհետանում են:

«Նրանք խաբեությամբ տեսագրել են իմ տեսաուղերձը, որպեսզի այն տեղադրեն իրենց կայքում: Նրանք դա արել են` ներկայանալով որպես իմ երկրպագուներ: Սակայն հորինված երկրպագուները բոլորովին այլ նպատակներ էին հետապնդում»,- հայտարարել է նա:

Սերգեյ Զվերեւը վստահել է անծանոթ մարդկանց այն բանից հետո, երբ լսել է ծանոթ անուններ: Ըստ արտիստի` խաբեբաները քողարկվել են Քսենիա Սոբչակի եւ Լերա Կուդրյավցեւայի անուններով, իբր թե նրանց հետ բազմիցս համագործակցել են: Արտիստը միայն այն ժամանակ էր կասկածել, երբ նրա բջջայինի վրա սկսել էին զանգել  խաբված պատվիրատուները:

«Իհարկե ես պատրաստվում եմ փոխհատուցում ստանալ նյութական այն վնասի, որն ինձ հասցրել են խաբեբաները, սակայն այս իրադրությունից ես դաս քաղեցի եւ այսուհետ ուշադիր կլինեմ», - ասել է Զվերեւը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ