News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

ԱՄՆ արեւմտյան մասի Հայկական երիտասարդական ֆեդերացիան բաց նամակ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ` կոչ անելով նրան ճանչել Հայոց ցեղասպանությունը, հաղորդում է  «Asbarez»-ը:

Նամակում, մասնավորապես, ասվում է.

«2008թ-ին, երբ Դուք առաջադրվեցիք ԱՄՆ նախագահի պաշտոնում, հազարավոր ամերիկահայեր որոշեցին քվեարկել հօգուտ նախագահի, ով պատշաճ կերպով կճանաչեր Հայոց ցեղասպանությունը` հավատալով Ձեր` «Որպես նախագահ` ես ճանչում եմ Հայոց ցեղասպանությունը» խոսքերին: Մենք քվեարկել էինք հանուն հույսի, որ այս երկիրը կունենա առաջնորդ, ով կկանգնի հանուն մարդու իրավունքների եւ հանուն փոփոխությունների`  ի տարբերություն  նախկին նախագահների, ովքեր չէին ճանաչում ցեղասպանությունը:

Սակայն Ձեր խոստումները չկատարվեցին: Այն դեպքում, երբ Ձեր նախագահության առաջին ժամկետը մոտենում է ավարտին, եւ Դուք ձգտում եք վերընտրվել, հայ համայնն իրեն զգում է խաբված եւ դավաճանված: Մենք մեծ ժամանակ, էներգիա եւ ռեսուրսներ ենք վատնել Ձեր ընտրության համար, եւ Ձեր` պաշտոնին գտնվելու չորս տարվա ընթացքում ակնհայտ է, որ Ձեր խոստումներն ընդամենը նախընտրական հռետորաբանություն էին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ