News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ Սեւանում` թիվ 23 ընտրատարածում, իրավիճակը կտրուկ փոխվել է:

«Մեր տեղեկություններով՝ այստեղ ՀՀԿ-ականները բաժանվել են երկու թեւի, ոմանք սատարում են ԲՀԿ-ական Էդուարդ Սահակյանին, ոմանք էլ` ՕԵԿ-ական Կարեն Բոթոյանին:

Մեր աղբյուրները տեղեկացնում են, որ ՕԵԿ-ական թեկնածուին սատարող հանրապետականներին անհանգստացրել են Երեւանից հասնող լուրերը ՕԵԿ-ի վատ վիճակի մասին: Նրանք հասկացել են, որ սեփական թեկնածուի համար ՕԵԿ-ը հազիվ թե կարողանա ինչ-որ բան անել, ուստի մնում է միայն իրենց աջակցությունը: Այս իրավիճակը տեղի ՀՀԿ-ականներին դուր չի եկել, մանավանդ, որ ՕԵԿ-ական Կարեն Բոթոյանը շատ թույլ մրցակից է ԲՀԿ-ական Էդուարդ Սահակյանի նկատմամբ:

Թեեւ պայքարը ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, բայց սեւանցի ՀՀԿ-ականները նախընտրում են չվատացնել հարաբերությունները ԲՀԿ-ական թեկնածուի հետ` անպտուղ գործարքի մեջ մտնելով ՕԵԿ-ական թեկնածուի հետ»,- գրում է թերթը:

Տպել
Ամենաշատ