News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Եվրամիության նախարարների կոմիտեի որոշումը ԵՄ-ին Հայաստանի ասոցիացված անդամության բանակցություններ սկսելու մասին բխում է Հայաստանի շահերից եւ լիովին տեղավորվում է հանրապետության արտաքին քաղաքական գերակայությունների տրամաբանության մեջ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց եվրաինտեգրացիայի հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով, ԵՄ-ին ասոցիացված անդամությունը ոչ միայն Հայաստանին կմոտեցնի Եվրոպային, այլեւ կակտիվացնի համագործակցությունը ԵՄ երկրների հետ: Դա Հայաստանին ոչ միայն քաղաքական դիվիդենտներ կբերի՝վիզային ռեժիմի մեղմացման տեսքով, այլեւ՝ տնտեսական: Հայաստանի տնտեսությունը կկարողանա ինտեգրվել եվրոպական տնտեսական համակարգին, կբարձրանա հայկական ապարանքների մրցունակությունը, մի խոսքով՝ մենք կդառանքն եվրոպական տնտեսական շուկայի մի մասը",- նկատեց նա:

Հիշեցնենք, որ նախօրեին ԵՄ նախարարների կոմիտեն որոշում է ընդունել Հարավային Կովկասի երկրների հետ ասոցիացված անդամության բանակցություններ սկսել: Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ին բարձրաստիճան եվրոպացի դիվանագետը, բանակցությունները կսկսվեն արդեն 2010թ.-ին: Նա հայտնել էր, թե բանակցություններում հաշվի են առնվելու յուրաքանչյուր երկրի առանձնահատկությունները եւ հատուկ շեշտ է դրվելու ժողովրդավարացման հարցերի վրա, քանի որ բոլոր երեք հարավկովկասյան երկրներն էլ խնդիրներ ունեն այդ հարթությունում: Ի դեպ, ըստ դիվանագետի՝ ասոցիացված անդամությունը գործնականում չի տարբերվում սովորական անդամությունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Գաղտնի պայմանավորվածություննե՞ր են ձեռք բերվել
Բանն այն է, որ ՔՊ-ում էլ խուլ դժգոհություն կա` ամիսներ շարունակ Փաշինյանը նրանց կերակրել է Եվրոպա գնալու...
Հայտնի է Փաշինյան-Բլինքեն-ֆոն դեր Լայեն հանդիպման ժամը
Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության...
ՀՀ իշխանությունը պետք է որոշի՝ ուզո՞ւմ է, թե ոչ ԵՄ մտնելու թեկնածու դառնալ. Նրանք չեն ձևակերպել այդ խնդրանքը. Դըկոտինյի
Հայաստանը թեքվել է դեպի Եվրոպա. Այդ մերձեցումն արդեն սկսվել է…
Սա պատմական օր է եվրոպական ընտանիքի համար. Արարատ Միրզոյանը շնորհավորել է Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային
Դեկտեմբերի 14-ին Եվրոպական խորհուրդը որոշում է կայացրել Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի...
«Դա մի ուղղություն է, որի հետ կապված ես շատ դրական տրամադրվածություն ունեմ». Ալեն Սիմոնյանը՝ եվրաինտեգրման մասին
Ոչ ոք չի կարող ժխտել, որ երբ, օրինակ, մեր գործընկերները աբսուրդի հասնող հայտարարություններ էին անում…..
Հայաստանում կա եվրաինտեգրման գաղափար, բայց կա նաև ոչ բլոկային պետություն դառնալու գաղափարը. Արմեն Գրիգորյան
Իսկապես, Հայաստանի ժողովրդավարությունը հաճախ թիրախավորվում է ու դրանից պաշտպանվելու համար անհրաժեշտ է...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ