News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների պետական գնումների համակարգն անկատար է եւ խոչընդոտում է մրցակցությանը: Այդ մասին այսօր` ապրիլի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Ըստ նրա, ի հայտ են եկել մի շարք խնդիրներ, որոնք հրատապ լուծման անհրաժեշտություն են զգում: Մասնավորապես` մի շարք դեպքերում հայտարարվող մրցույթների պայմանները միտված չեն նորագույն լուծումներն ու ապրանքները ձեռք բերելուն` նախապատվություն տալով հնացած, բայց գուցե էժան լուծումներին: Բացի այդ` պահանջվող փաստաթղթերի քանակը մեծ է, ու ոչ բոլոր փաստաթղթերի անհրաժեշտությունը կա:

Կ. Վարդանյանի տեղեկացմամբ` միջազգային ընկերությունները որոշ դեպքերում նախապատվություն են ստանում, թեեւ տեղական ընկերությունները նույնպես կարող են առաջարկել նույնատիպ արտադրանքներ: Որոշ դեպքերում մրցույթները հետաձգվում են, կամ չեղյալ են հայտարարվում, այնինչ ընկերությունները  ծախսեր են իրականացնում մրցույթներին պատրաստվելու համար:

«Նորք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Չոբանյանի տեղեկացմամբ` վերջին 5 տարիների ընթացքում հարյուրավոր մրցույթներ են անցկացվել ՏՏ ոլորտում, սակայն մոնիտորինգը ցույց է տվել, որ տեխնիկական առաջադրանքները հազվադեպ են անթերի լինում: Նրա խոսքով`պետական մարմիններում չկան մասնագետներ, որոնք կարող են ճիշտ ձեւակերպել տեխնիկական առաջադրանքը: Նա մի օրինակ բերեց, թե ինչպես առաջադրանքներից մեկում նշել ե, թե անգլերենի իմացությունը պարտադիր է, իսկ հայերենի իմացությունը` ցանկալի:

Նշենք, որ ԻՏՁՄ-ն «Քաունթերփարթ Ինթերնեշնլ Հայաստան» կազմակերպության եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ իրականացնելու է պետական գնումների գործընթացի բարեփոխման ծրագիր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ