News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում եւ երկրի այլ քաղաքաներում, այսօր` ապրիլի 27-ին, կրկին պայթյուններ են որոտացել:

Ինչպես հաղորդում է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը, Դամասկոսի արդյունաբերական թաղամասում առավոտյան ականապատված մեքենա է պայթել, կան զոհեր եւ վիրավորներ: Ոստիկանությունը շրջափակել է թաղամասը:

Ընդդիմադիր աղբյուրները հաղորդում են եւս մեկ պայթյունի մասին քաղաքի կենտրոնում գտնվող Բաղդադի փողոցում, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Մի քանի պայթյուն է որոտացել Լաթաքիա նավահանգստում, ինչպես նաեւ հարեւան Բանիյասե եւ Ջեբլե քաղաքներում: Այդ քաղաքներից մանրամասներ հայտնի չեն:

Համա քաղաքում միանգամից երեք թաղամասերում ռումբեր են պայթել, այդ քաղաքում կրակոցներ են լսվում:

Դամասկոսում բռնությունները կապում են անզիջում ընդդիմության փորձերի հետ`խափանել ՄԱԿ-ի 300 միջազգային, անզեն զինվորական դիտորդների առաքելությունը: Տեղեկատվության նախարար Ադնան Մահմուդը երկրում հրադադարի խախտման պատասխանատվությունը դրել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի եւ Քաթարի վրա, որոնք ֆինանսավորում եւ զինում են ահաբեկչական խմբավորումներին:

Սպասվում է, որ ւրբաթօրյա աղոթքից հետո ընդդիմության կողմնակիցները Հոմս, Համա եւ Դերաա քաղաքներում զանգվածային երթեր կանցկացնեն: Դամասկոսում եւ Հալեպում, ինչպես նաեւ մի շարք նահանգային կենտրոններում ցույցեր տեղի կունենան` ի պաշտպանություն նախագահ Բաշար Ասադի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ