News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Երեւանում, այսօր` ապրիլի 27-ին, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատաժողով` միջազգային  եւ ազգային օրենսդրությամբ ամրագրված փոքրամասնությունների իրավունքներին ու քաղաքական գործիչների, լրատվամիջոցների եւ հասարակական լայն շերտերի շրջանում դրանց վերաբերյալ իրազեկության բարձրացման մեխանիզմներին նվիրված:

«Օրենսդրական դրույթների եւ միջազգային չափորոշիչների իմացությունը կարեւոր է ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը ապահովելու համար: Հուսով եմ, որ այսօրվա քննարկումը մեզ կօգնի լինել ավելի լավ տեղեկացված այս ուղղությամբ թե’ պետական եւ թե’ քաղաքացիական հասարակության տարբեր դերակատարների ձեռնարկած բոլոր գործողությունների եւ միջոցառումների մասին», - ասել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի Մարդու իրավունքների հարցերով պատասխանատու Վլադիմիր Չունտուլովը:

Մասնակիցներին ներկայացվել է նաեւ ազգային փոքրամասնությունների իրավունքներին վերաբերող  փաստաթղթերի ընտրանին, որը պատրաստվել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի կողմից` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եւ ՀՀ կառավարության ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի վարչության հետ սերտ համագործակցությամբ: Ձեռնարկը ներկայացնում է ՀՀ վավերացրած միջազգային պայմանագրերի` ազգային փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալ դրույթների ակնարկ, ինրպես նաեւ խորհրդատվական բնույթի փաստաթղթեր եւ քաղվածքներ ՀՀ օրենսդրությունից:

Մասնակիցները քննարկել են նաեւ փոքրամասնությունների լեզուների գործածումը վարչական իշխանությունների հետ հաղորդակցվելիս,  փոքրամասնությունների իրավունքների մասին իրազեկության եւ բարելավված օրենսդրության եւ պրակտիկայի հարաբերակցությունը, ինչպես նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի դերը` որպես փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության կարեւոր մեխանիզմ:

Ձեռնարկի էլեկտրոնային տարբերակը` մատչելի միայն հայերենով, տեղադրված է ԵԱՀԿ կայքէջում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ