News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Վոլոգդա քաղաքում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել չեչենների ու ադրբեջանցիների միջեւ: Կոնֆլիկտը տեղի է ունեցել ապրիլի 26-ի երեկոյան: Երիտասարդների միջեւ վիճաբանություն է սկսվել առեւտրի կենտրոնի մոտ գտնվող ավտոկայանատեղիում եւ նրանք դանակներ են հանել միմյանց դեմ: Ծեծկռտուքին մասնակցել է 5 մարդ, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Ազգամիջյան բախման հետեւանքով տուժել է երկու տղամարդ` 21 եւ 32 տարեկան: Դանակից ստացված վնասվածքներով նրանք տեղափոխվել են Վոլոգդայի հիվանդանոց: Նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է:

Առեւտրային կենտրոնի աշխատակիցներից մեկը, ով դարձել է այդ միջադեպի ականատեսը, պատմել է, որ չեչեններն ու ադրբեջանցիները ծեծկռտուք են սարքել աղջկա համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ