News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Թուրքիան ասելիք ու անելիք չունի Արցախի հարցում: Այդ մասին հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` Արթիկում ընտրողների հետ հանդիպելիս:

«Դուք ապրում եք մի երկրի հարևանությամբ, որն անօրինական շրջափակման մեջ է պահում Հայաստանը և միջոցներ չի խնայում խտրականության հարցում: Մի երկրի, որտեղ կեղծվում է սեփական պատմությունն ու ժխտվում Ցեղասպանության փաստը: Սակայն հավերժ ուրանալ հնարավոր չէ: Մի օր Թուրքիան պետք է ընդունի Ցեղասպանությունը, և որքան շուտ, այդքան շուտ նա կդասվի քաղաքակիրթ երկրների թվին: Մենք մերժում ենք նրանց մեծամիտ պահվածքը, նրանց թելադրանքի ու նախապայմանների լեզուն: Մենք ասել ենք, որ Արցախի հարցում Թուրքիան ասելիք ու անելիք չունի: Հանցագործության զղջմանը մենք պատրաստ ենք համարժեք քայլերով արձագանքել», - հավելեց նախագահը:

Նրա խոսքով` կոպեկի արժեք չունեն թուրքական կողմի այն հայտարարությունները, թե հայ-թուրքական ցյուրիխյան արձանագրությունների ստորագրումը վաղաժամ էր, և թե գործընթացը հենց վատ պատրաստվածության է, որ կանգ էր առել: Ադուհանդերձ, Հայաստանը պատրաստ է քաղաքակիրթ երկխոսության շարունակման: «Ինչպես ասաց ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, գնդակը թուրքական դաշտում է», - նկատեց ՀՀ նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ