News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը


Ոստիկանության Կենտրոնի բաժնից քիչ առաջ ազատ են արձակվել Մաշտոցի պուրակի ակտիվիստները:

Իրավապահները Արման Յարալյանին, Գոռ Հակոբյանին, Գեւորգ Սաֆարյանին, Եղիա Ներսեսյանին, Կարեն Հարությունյանին, Վահրամ Սողոմոնյանին եւ ապամոնտաժող Արմեն Հովհաննիսյանին բերման էին ենթարկել ժամեր առաջ` պուրակում տեղի ունեցած ընդհարումից հետո: Նրանցից Եղիա Ներսեսյանին շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց, քանի որ նա բախման ժամանակ հարվածներ էր ստացել: 

Մնացած ակտիվիստներն արդեն միացել են Մաշտոցի պուրակում գտնվող իրենց ընկերներին:

Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, Մաշտոցի պուրակում ապամոնտաժող բրիգադներն այսօր  ձեռնամուխ էին եղել կիսակառույց կրպակների ապամոնտաժմանը: Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ապամոնտաժող բրիգադին հորդորել էր անօրինականությունների չդիմել ոստիկանների նկատմամբ եւ ակցիան չվերածել բախումների: Ոստիկանների հետ առաջին բախման արդյունքում ապամոնտաժող բրիգադի անդամները կարողացել էին անցնել ներս, սակայն ոստիկանները կրկին նրանց դուրս էին հանել։ Երկաթե ճաղավանդակները քաշքշելու ժամանակ վնասվել է ակտիվիստներից մեկի ձեռքը։

Ակտիվիստների տարածած հայտարարության համաձայն, ոստիկանությունը անհամարժեք ուժ էր կիրառել: «Մենք չենք հանդուրժի ոստիկանների, հրահանգ տվողների եւ ստեղծված իրավիճակի համար պատասխանատու մյուս պաշտոնյաների անպատժելիությունը եւ հետամուտ ենք լինելու, որպեսզի մեր նկատմամբ կիրառված բռնի գործողությունների, կատարված այլ անօրինականությունների համար պատասխանատուները պատժվեն օրենքի ողջ խստությամբ»,- նշել էին ակտիվիստները:

Տպել
Ամենաշատ