News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

«Ժառանգության» անդամները քարոզարշավի շրջանակներում, ապրիլի 30-ին, եղել են Խոր Վիրապում, Սուրենավանում, Արարատում, Վեդիում, Արտաշատում, Վերին Արտաշատում, Այգեզարդում, Բաղրամյանում եւ Մասիսում: Ընտրողների հետ հանդիպումներին մասնակցել են «Ժառանգության» միասնական ցուցակի ներկայացուցիչներ՝ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, քաղաքագետ, վերլուծաբան Թեւան Պողոսյանը, մանկավարժ, նախկին քաղբանտարկյան Հովհաննես Ղազարյանը, պատմաբան Ստեփան Հասան-Ջալալյանը, Սուսաննա Մուրադյանը եւ այլոք:

Իր խոսքում Րաֆիի Հովհաննիսյանն ասել է. «Անունները կարեւոր չեն՝ Սերժ, Ռոբերտ, Լեւոն, թե Րաֆֆի: Կարեւորն այն է, ինչ մեր ժողովուրդն է ուզում՝ մնալ անցյալո՞ւմ, թե՞ գնալ դեպի ապագա»: Նա ընդգծել է, որ «քաղաքացիներն են կատարելու ընտրությունը, ոչ թե դաշնակցականը, բարգավաճը, հանրապետականը կամ «Ժառանգությունը»: 

«Ընտրություններին մնացել է մի քանի օր եւ ՀՀ քաղաքացիների զգալի մեծամասնությունն արդեն կատարել է իր ընտրությունը եւ այդ ընտրությունն է «Ժառանգությունը», - եզրափակել է Րաֆֆի Հովհաննիսյանը: 

«Ներկա կոալիցիոն իշխանությունը ձախողել է տնտեսության, դատաիրավական եւ սոցիալական համակարգի, արդյունաբերության գործունեությունը, որի պատճառով տեղի է ունենում մեծ արտագաղթ, եւ այս իշխանությունների վերարտադրությունը կարող է հանգեցնել ՀՀ հայաթափմանը», - իր հերթին նշել է «Ժառանգության» անդամ Սուսաննա Մուրադյանը եւ հորդորել ընտրողներին «չհավատալ իշխանությունների սին խոստումներին եւ ընտրությունը կատարել հոգու թելադրանքով»:  

ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը կոչ է արել չվախենալ իշխանություններից եւ հիշել, որ «նրանք մեր ծառաներն են»: «Մենք հաղթել ենք մեր արտաքին թշնամուն, իրականացրել ենք մեր պապերի երազանքը՝ ունենալ անկախ Հայաստան, ընտրում ենք մեր իշխանություններին, սակայն վախում ենք նրանցից: Նրանք մեր ծառաներն են, եթե մեր դուրը չեն գալիս, ապա մենք պետք է մտնենք նրանց գրասենյակ եւ ասենք՝ եղբայր, դու մեզ չես բավարարում, հեռացիր այստեղից,  եւ ընտրենք հաջորդին», - հայտարարել է նա:

ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ նշել է. «Մենք չենք թողնի ձեզ այն քսան տարիների մեջ, որոնք եղել են զրկանքի, արտագաղթի, անարդարության տարիներ, թեպետ ունեցել ենք Արցախյան հաղթանակ եւ բեկում ենք մտցրել պատմության մեջ: Մենք գալիս ենք...»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ