News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 13
Տեսնել լրահոսը

Ձայն գնելը անհամատեղելի է աշխատավոր մարդու պատվի հետ: Այս մասին, այսօր` մայիսի 1-ին, Հրազդանում ՀՅԴ նախընտրական հանրահավաքում հայտարարել է ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորող Վահան Հովհաննիսյանը:

Ինչպես Հրազդանից հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, սկզբում Վահան Հովհաննիսյանը շնորհավորել է ներկաներին Աշխատանքի օրվա կապակցությամբ, հայտարարելով, որ այսօր աշխատող մարդը ստիպված է հեռանալ երկրից եւ աշխատանք փնտրել օտար ափերում:

Նրա խոսքով, որպեսզի մարդիկ վերադառնան տուն, արժանի կյանքի, անհրաժեշտ է ժողովրդին վերադարձնել ազատ կամարտահայտման իրավունքը: «Պատգամավորի թեկնածուն գնում է ձեր ձայնը, որպեսզի հաջորդ 5 տարում ձեր փոխարեն որոշում կայացնի` առանց ձեզ հարցնելու: Եւ ի՞նչ գնով: Նա իր պատգամավորության ամեն օրվա համար վճարում է 10 դրամ: Սա համապատասխանո՞ւմ է աշխատավոր մարդու պատվին»,-ասել է Հովհաննիսյանը:

«Հրազդանը մեր երկրի արդյունաբերական կենտրոններից մեկն էր, «Հրազդանմաշը» ամենակարեւոր ձեռնարկություններից մեկը:

Բոլորը Հայաստանը համարում էին արեւի երկիր, հրաշք երկիր: Այսօր արդեն ասում են, որ մեր երկիրն աղքատ է, ուստի մարդիկ լավ ապրել չեն կարող: Որպեսզի մեր ժողովուրդը վերադարձնի իր նախկին, արժանապատիվ կյանքը, ես խնդրում եւ պահանջում եմ, որ դուք ընտրեք ՀՅԴ-ին եւ այդ դեպքում մեկ տարի անց դուք չեք ճանաչի ձեր քաղաքը եւ մեր երկիրը»,-ընդգծել է դաշնակցական գործիչը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ