News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ֆրանսիացի նկարիչ Պոլ Սեզանի ջրաներկով արված Խաղացողներին` խաղաթղթեր» նկարը Christie`s աճուրդում վաճառվել է 19 մլն դոլարով: «Իմպրեսիոնիզմի արվեստը եւ մոդեռնիզմը» անվանումով տորգերում լոտի արժեքը կազմել է 15-20 մլն դոլար, հաղորդում է Agence France-Presse-ը:

Այս ջրանկարը վերջին անգամ վաճառքի էր հանվել 1953 թվականին: Նկարը կորած էր համարվել: Սակայն Christie`s-ի մասնագետներն այն հայտնաբերել են Թեքսասում ապրող բժիշկ Հայնց Էյհենվալդի հավաքածուում:

Տորգերում վաճառվել են նաեւ Անրի Մատիսի «Պիոնների ծաղկեփունջը» նատյուրմորտը (19,2 մլն դոլար) եւ Պաբլո Պիկասոյի «Քնածը» (9,8 մլն դոլար): Ընդհանուր առմամբ, աճուրդի կազմակերպիչները վաճառել են 117 մլն դոլարի նկարներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ